«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Երեկ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը դարձյալ հանդիպել են և ի շարս այլ հարցերի քննարկել են «սահմանազատման» գործընթացը․․․
Հանդիպման մասին կցկտուր հաղորդագրություն են տարածել, որն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Համաձայն այդ հաղորդագրության` Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի որոշ ուղեցույցների նախագծերի տեքստերը, ներառյալ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը»․․․․
Հիշեցնեմ, որ նիկոլական իշխանությունները երդվում էին, որ սահմանազատումն իրականացվելու է Սովետի գլխավոր շտաբի 1975 թվականի կազմած քարտեզի հիման վրա։ Այս առումով երկու հարց ունեմ նիկոլալկան իշխանություններին։



