ՄԱԳԱՏԷ-ն և Ռուսաստանը քննարկում են իրանական հ...

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ կառույցը Ռուսաստանի և այլ պետությունների հետ բանակցություններ է վարում Իրանի բարձր հարստացված ուրանը երկրից տեղափոխելու շուրջ։ 

Գրոսսիի խոսքով՝ սա չափազանց բարդ գործողություն է, որը պահանջում է կա՛մ հստակ քաղաքական համաձայնություն, կա՛մ լայնածավալ ամերիկյան ռազմական միջամտություն թշնամական տարածքում։

Գրոսսին ընդգծել է, որ իրավիճակն էականորեն տարբերվում է 2015 թվականի պայմաններից, քանի որ Իրանն այժմ ունի անհամեմատ ավելի հզոր ցենտրիֆուգներ և զարգացած ենթակառուցվածքներ, ինչը միջուկային նոր համաձայնության հասնելը դարձնում է առավել քան դժվարին։