Էրդողանը հրավիրվել է Երևան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Այս խումբը ստեղծվել է եվրոպական երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, երկխոսությունը և համակարգումը ամրապնդելու համար, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվում է խորը աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում, և դրա հիմնական թեմաներն են լինելու ժողովրդավարական դիմակայունության բարձրացումը, կապերի ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության հզորացումը։

Երևանում կայանալիք միջոցառմանը Էրդողանի մասնակցության վերաբերյալ Անկարայից պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել:

Նշենք, որ գագաթնաժողոը տեղի կունենա մայիսի 4-ին՝ «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո, որը կվարեն ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և  Փաշինյանը։