Կինն, ում հարվածել եմ, Նիկոլ Փաշինյանի, Լևոն...

«Դատավարությունից անմիջապես հետո, երբ դուրս էինք գալիս շենքից, տարբեր մարդիկ վատ արտահայտություններ էին անում, կանայք մեր հետևից գալով արտաբերում էին՝  թուրք և ավելի վատ բառեր: Սկզբում փորձում էի ուշադրություն չդարձնել, սակայն երբ արդեն հավասարվեցին մեզ, և նրանից մեկը ասաց՝ բալիդ թաղեմ, ինձ համար դա արդեն սահմանն անց էր, և ես նրան հարվածեցի: 

Կամ մենք պետք է շարունակեինք այսպես ասած՝ բանի տեղ չդնել, բայց նույն դեպքերը կան նաև ֆեյսբուքում: Այդ կինը հնարավոր է՝ ֆեյսբուքից չի օգտվում, բայց Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի քայլող ֆեյքերից էր»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին ասաց  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը

Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով դատական նիստից հետո Հարությունյանն ու ևս մեկ կին, ում նա ապտակել էր,  բերման էին ենթարկվել։

Ըստ բանախոսի՝ հաճելի չէր, որ հարվածը ստացել է կինը, սակայն նման մարդիկ իր համար սեռ չունեն:

«Ոստիկանությունը չպետք է թողնի, որ բանը հասնի դրան, ցավոք սրտի, այսօր ոստիկանապետը չի նպաստում, որ ոստիկանական համակարգի պատիվը բարձր պահվի»,- հայտնեց նա: