ԿԳՄՍ նախարարը տեղյակ չէ Լևոն Արոնյանին վերաբե...

Երեկ խորհրդարանում ես արդեն խոսել եմ թեմայի մասին, կարող եք պարզապես լսել իմ ելույթը: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը` մեկնաբանելով Ռուս-հայկական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը և ռեկտոր Արմեն Դարբինյանի մեղադրանքներն այն մասին, որ իր վրա ճնշում է գործադրվում, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայության միջոցով:

Նախարարը այդպես էլ չպատասխանեց նաև  այն հարցին, թե ինչու գումարներ չեն հատկացվում շախմատիստ Լևոն Արոնյանի համար գերհզոր համակարգիչ գնելու համար:

«Ես հիմա պատրաստ չեմ պատասխանել այդ հարցին»,- ասաց Դումանյանը: