Կառավարությունը նշանակեց նոր մարզպետներ Արմավ...

Կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ նշանակվեց Վահրամ Խաչատրյանը, իսկ Լոռու մարզպետ՝ Արեն Մկրտչյանը։

Վահրամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին Արմավիրի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար։ 

«Ինձ համար մեծ պատիվ կլինի մարզպետի պաշտոնում աշխատելը»,-ասաց նա։

Մինչ այս Խաչատրյանը զբաղեցնում էր Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ 

Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց և նշեց, որ ջանք չի խնայելու Լոռու մարզի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար։

Արեն Մկրտչյանը սեպտեմբերի 1-ին վայր էր դրել Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները։ Նրա մանդատը տրամադրվել է Վանիկ Օհանյանին։