
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը Կապան քաղաքի Լեն հանքեր թաղամաս 70 հասցեում գտնվող 1626.83 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.7855 հա մակերեսով հողամասի մասին է, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 41 786 464 ՀՀ դրամ։ Նախատեսվում է այն օտարել դասական աճուրդով:
2025 թվականի հուլիսի 8-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 53,7 մլն դրամ։
Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 53,7 մլն դրամ։