
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում որոշում կայացրեց, որով 44–օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհետ կորածների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300 հազար դրամի աջակցությունը։
Նախորդ որոշմամբ այդ աջակցությունից օգտվելու ժամկետ էր սահմանված հուլիսը ներառյալ։ Այժմ որոշվեց, որ աջակցությունը կհատկացվի նաև օգոստոսի և սեպտեմբերի համար։
Աջակցությունից օգտվելու համար ընտանիքները դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ: