Իսպանիայում դեռահաս է զոհվել ԱԱ-ում հաղթանակի...

Իսպանական Սալամանկա նահանգում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով մեկ դեռահաս է զոհվել, ևս երեքը ստացել են վնասվածքներ։ Հուլիսի 20-ին այս մասին հայտնել է «Europa Press» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Միջադեպը տեղի է ունեցել Սյուդադ-Ռոդրիգո քաղաքում՝ հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը։

Գործակալության տվյալներով՝ հավաքականի հաղթանակից ոգևորված երիտասարդները հավաքվել են քաղաքի շատրվանի մոտ։ Կառույցի մի հատվածը փլուզվել է, և քարերից մեկն ընկել է 13-ամյա դեռահասի վրա։ Չնայած ցուցաբերված օգնությանը՝ նրան փրկել չի հաջողվել։ Եվս երեք երիտասարդներ ստացել են վնասվածքներ և գտնվում են ծանր վիճակում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։