Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվ...

Իրանի կենտրոնում և հյուսիս-արևմուտքում ակտիվացել է հակաօդային պաշտպանությունը. այս մասին հայտնում է Իրանի ռադիոհեռուստատեսությունը։

Թռչող օբյեկտների հայտնաբերումից հետո, Իրանի Սպահան և Թավրիզ քաղաքներում ակտիվացել է ՀՕՊ պաշտպանությունը։

Իրանը հայտնում է, որ լրատվամիջոնցրեում տարածված լուրերը, թե այս քաղաքներում հնչել են պայթյուններ, և խոցվել են հրթռիներ, չի համապատասխանում իրականությանը։ Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել։ Պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունք են։

Հաղորդման համաձայն՝ Սպահանի ավիաբազայի ՀՕՊ համակարգն ակտիվացել է։

Հայտնվում է, որ Սպահանի միջուկային օբյեկտները գտնվում են լիակատար անվտանգության մեջ։