Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Հորդանանի հարավում գտնվող Ակաբայի օդանավակայանում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներին։ Հուլիսի 20-ին այս մասին հայտնել է «Press TV» հեռուստաալիքը։
«ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ակաբայի օդանավակայանում գտնվող ԱՄՆ զինված ուժերի C-17 և P-8 ինքնաթիռներին», — տելեգրամյան իր ալիքում գրել է «Press TV»-ն։
Բացի այդ, Իրանի զինվորականները հակառակորդի «MQ-9» տեսակի անօդաչու թռչող սարք են խոցել երկրի արևմտյան շրջաններում։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հուլիսի 19-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ավարտել է Իրանին հասցված հարվածների թվով իններորդ ալիքը։ Նշվում էր, որ ամերիկացի զինծառայողները հարվածներ են հասցրել իրանական ռազմական հրամանատարական կետերին, հակաօդային պաշտպանության և ափամերձ դիտարկման օբյեկտներին, ծովային ենթակառուցվածքներին, հրթիռների ու անօդաչու սարքերի արձակման կայաններին, ինչպես նաև կապի ցանցերին։



