Ինչ կանեին Կրեմլում, եթե Ռուսաստանում ՀՀ դեսպ...

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բավական ակտիվացել է։ Հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողների հետ, քննարկումներ ունենում, ինչ –որ հարթակների ողջունում, որոնք պատրաստվում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների նոր ձեւաչափեր ներկայացնել եւ այլն։ Ինչ խոսք, սա չափազանց հետաքրքրական է։ Ավելին, այդ ամենը տեղի է ունենում քաղաքական ընդդիմության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջն ավելի արմատական կերպով ձեւակերպված եւ փողոց պայքարի դուրս եկած հատվածի ալարկոտ գործողությունների ֆոնին։

Ընդհանրապես, եթե հարցը Փաշինյանի «մնալու կամ գնալու» կտրվածքով դիտարկենք, ապա հիմնվելով մամուլում համառորեն շրջանառվող եւ կարծես թե ամբողջապես իրականությունն արտացոլող այնթեզի վրա, որ ռուսական քաղաքական էլիտայում այդ հարցը միանշանակ լուծում դեռ չունի, ապա կարող ենք ասել, որ դեսպանը կարծես թե հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր թեւի ներկայացուցիչների հետ, ինչ որ հարցերի շուրջ պայմանավորվելու, ինչ որ մթնոլորտ լիցքաթափելու համար, որպեսզի այն էլ հիմա, երբ Ռուսաստանի՝ «Կովկասի յուրացման» ծրագրի կենսագործմանը քիչ է մնացել, հանկարծ ֆորս-մաժորներ չլինեն, հանկարծ չլինի այնպես, որ Բայդենի վարչակազմում առանցքային պաշտոն ստացած տիկին Նուլանդը հայացքը սեւեռի Հարավային Կովկասի եւ Հայաստանի ուղղությամբ եւ փորձի խմորումները այլ հունով տանել։

Բայց ամեն ինչից անկախ դեսպան Կոպիրկինը մոռանում է մի բան, որ ինքը Հայաստանում հյուր է, ու իրեն պետք է պահի հյուրի, հատկապես՝ այլ երկրի շահեր ներկայացնող դիվանագետի նման, իսկ նման ակտիվացումը կարող է ընկալվել որպես Հայաստանի ներքին գործերին միջամտություն։ Հետաքրքիր է, ինչ կանեին Կրեմլում, եթե Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հանդիպեր Նավալնու կողմնակիցների հետ։