ՀՀՇ-ական թալան․ «Երազ» գործարանը վաճառվել է 1...

Հայաստանում 90-ականներին տեղի ունեցած վայրի սեփականաշնորհմանն անդրադարձել ենք նախկինում։ Այն, որ տեղի ունեցածը խորհրդային տասնամյակների ընթացքում ստեղծածի փոշիացումն էր և Հայաստանի որպես արդյունաբերական երկրի ոչնչացումը, կասկածի որևէ տեղիք չի տալիս։ Որքան էլ փորձ է կատարվում դա ներկայացնել որպես բարեփոխում կամ ժողովրդի օգտին արված քայլ, իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Այդ տարիներին տեղի ունեցածը որպես ժողովրդի համար արված քայլ ներկայացնելու սնանկությանը դեռ կանդրադառնանք, իսկ այս հրապարակման մեջ ներկայացնենք, թե ինչպե՞ս եւ ի՞նչ գնով է մասնավորեցվել Խորհրդային Հայաստանի գիգանտ ձեռնարկություննեւրից մեկը՝ «Երազ» ավտոգործարանը։

Ձեռնարկությունը մասնավորեցնելու նպատակով աճուրդի կենտրոնում վաճառքի է հանվել 28309 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10000 դրամ արժողությամբ։ Այսինքն, այդ հսկա ավտոգործարանը գնահատվել է ․․․ ընդամենը 283 մլն դրամ։ Դա 1995 թվականն էր։ Այդ ժամանակ դոլար-դրամ փոխարժեքը կազմում էր 1 դոլարի դիմաց մոտ 400 դրամ։ Այսինքն, «Երազի» արժեքը դոլարային արտահայտությամբ ընդամենը 707 հազար դոլար էր։ Սա նշանակում է, որ մի ամբողջ թաղամասի տարածք զբաղեցնող և ահռելի արտադրական կարողություններ ունեցող ձեռնարկությունը, որը կիսաբեռնատար մեքենաներ էր արտադրում ամբողջ Խորհդրային Միության համար եւ որտեղ աշխատում էին մի քանի հազար մարդ, վաճառվում էր մեկ միլիոն դոլարից քիչ գումարով։ Երբ խոսվում է թալանի մասին, այս աղաղակող իրադարձությունները մոռացության է մատնվում։ Սակայն առավել ցավալին այն է, որ սա դեռ ամբողջը չէ։ Իրական արժեքը, որով կայացած էր համարվում ձեռնարկության մասնավորեցումը անգամ այս ծիծաղելի գնի համեմատ անգամներով նվազում էր։

Այդ ժամանակ գործող օրենքի համաձայն, մասնավորեցումը կայացած էր համարվում եւ ձեռնարկությունը փոխանցվում էր գնորդին, եթե այն ձեռք էր բերել վաճառվող ձեռնարկության բաժնետոմսերի 25 տոկոսից ավելին։ Այսինքն, վերոնշյալ 283 մլն դրամի կամ 707 հազար դոլարի մեկ քառորդը՝ մոտավորապես 71 մլն դրամը կամ 176 հազար դոլարը վճարողին էր անցնում նոր ստեղծված բաժնետիրական ընկերությունը։

Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում բնակչությանը պետության կողմից տրամադրվում էին սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ՝ մեկ անձին մեկ հատ՝ 20 հազար դրամ անվանական արժեքով։ Սրա նպատակ էր հռչակվում այն, որ ժողովուրդը մասնակից պետք է դառնա ժողովրդի կողմից ստեղծված սեփականության մասնավորեցմանը, իսկ իրականում՝ լրիվ այլ նպատակ էր հետապնդում։ Այն է՝ հնարավարություն ստեղծել չնչին գներով մասնավորեցնել ձեռնարկությունները «իրենց մարդկանց» համար։

Ամբողջական հոդվածը այստեղ