Ուկրաինան երկրորդ տեղն է զբաղեցրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) խոշորագույն պարտապանների համաշխարհային ցանկում։ 2026 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ այդ երկիրը Հիմնադրամին պարտք է 14,5 միլիարդ դոլար, հայտնում է ԱՄՀ-ն։
Ուկրաինայի պարտքի ընդհանուր ծավալը կազմում է Փոխառության հատուկ իրավունքների (ՓՀԻ) 10,69 միլիարդ միավոր, որը Հիմնադրամն օգտագործում է իր հաշվարկներում։
ԱՄՀ-ի ամենախոշոր փոխառուն շարունակում է մնալ Արգենտինան, որի պարտավորությունները հասնում են 56,9 միլիարդ դոլարի կամ 41,97 միլիարդ ՓՀԻ-ի։



