
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր անդրադարձել է Թայվանի հետ հարաբերությունների հեռանկարին` ասելով, որ ՀՀ-ն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, չի ճանաչում Թայվանը և չի պատրաստվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թայվանի հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով` հայկական կողմը ակտիվ աշխատում է չինական կողմի հետ և հայ-չինական հարաբերություններում այդ ոլորտում չկան խնդիրներ: