Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից ուղև...

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից ուղևորվել  է Երևան։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի հարազատը՝ նշելով, որ այս պահին Էրեբունի օդանավակայանում սպասում են ինքնաթիռի ժամանմանը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ հարազատները օդանավակայանում են գտնվում ժամը 17։00-ից։

«Գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»,- հայտնեց անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը։