«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»,-Politik.am-ի հետ զրույցում հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ի լրատվական բաժնից՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են հրապարակումները, որ «Գազպրոմ Արմենիա»-ում սպասվում են աշխատակիցների կրճատումներ:
Այն մասին, թե կկրճատվի աշխատակիցների շուրջ 50%-ը, «Գազպրոմ Արմենիա»-ից չմեկնաբանեցին:
Մարիամ Սարգսյան