Եվրոպայում գազի գները հասել են վերջին չորս ամսվա առավելագույն ցուցանիշին, քանի որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը մտավախություններ է առաջացնում առաջիկա ձմռանը մատակարարումների պակասուրդի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Ներկայումս եվրոպական գազապահեստարանները լցված են 54%-ից պակաս չափով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 64%:
Փետրվարի 28-ին հակամարտության ծավալումից ի վեր Պարսից ծոցից դեպի արևելք հաջողվել է տեղափոխել հեղուկացված բնական գազի ընդամենը 26 խմբաքանակ, մինչդեռ սովորական պայմաններում ամսական առաքվել է 90-ից 100 խմբաքանակ։



