Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր առողջության վատթարացման մասին վերջին շրջանում բազմիցս հնչող լուրերի ֆոնին խորհուրդ է տվել չանհանգստանալ՝ ասելով, որ ինքը ողջ է և կապրի։
«Մի անհանգստացեք, ես դեռ ողջ եմ և կապրեմ», - նախագահի խոսքերը մեջբերել է «СБ. Беларусь сегодня»-ն։
Լուկաշենկոն ասել է, որ «այն ամենը, ինչ գրվել է (մամուլում նրա առողջության վատթարացման մասին) սարսափելի սուտ է»։ «Ուղղակի ես ստիպված էի դիմանալ ոտքերիս վրա, շքերթներ, այստեղ միջոցառումներ են, ես ոտքի վրա էի, վազեցի, թռա, նույնիսկ հոկեյ խաղացի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոյի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը սկսեցին շրջանառվել մայիսի սկզբին։ Հաղթանակի օրը Բելառուսի նախագահը Մոսկվայում մասնակցում էր շքերթին։ Վերադառնալով Մինսկ՝ նա մասնակցել է Հաղթանակի հրապարակում ծաղկեպսակ դնելու արարողությանը, սակայն ելույթ չի ունեցել, նրա անունից դա արել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։



