Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձեւով չեմ մա...

Ինչ ճանապարհով էլ գնաս, կարեւոր է, որ մարդիկ քո հետեւց գան. Կա երկու ճանապարհ. Մեկը սահմանադրական, երբ հավաքվում են 100 հազարից ավելի մարդ, եւ իշխանությունը պարալիզացվում է եւ ստիպված հանձնում է իշխանությունը, կամ ապստամբություն: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ոչ ոք չի կարող ասել, որ A քայլից հետո կլինի B քայլը, հետո կլինի C քայլը եւ հարցը  կլուծվի: Հիմա ես ճանապարհային քարտեզ ներկայացնել չեմ կարող, բայց շարժումն ինքը փորձում է փոքր միջոցներով գնալ: Նաեւ նախատեսել ենք փետրվարի 18-ին հսկայական հանրահավաք անել, որովհետեւ այդ օրը խորհրդանշական օր է: Մի կողմից  այդ օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը, մյուս կողմից փետրվարի 18-ին 1920 թվականի դաշնակների ապստամբությունն էր: Եկեք միասին մտածենք, թե ինչ անենք: Բացի մեզնից հունվարի 28-ին ինչ-որ մարդիկ էլի հանրահավաք են անում: Վերջիվերջո այդ բոլոր արմատները կմիանան, կդառնան մի գետ, որը կքշի իրենց: Ավելի մանրամասն ասել չեմ կարող»,-ասաց Վազգեն Մանուկյանը: