Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանն» ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի D խմբի վերջին` երրորդ տուրում, 4-1 հաշվով կամային հաղթանակի է հասել թուրքական «Շիշլիի» նկատմամբ:
Թուրքիայի չեմպիոնի դարպասը գրավել են Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը:
«Երևանը» երկու հաղթանակ և մեկ պարտություն ունի։ Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդից» կրած պարտությունը Հայաստանի չեմպիոնին թույլ չտվեց գրավել առաջին տեղը և դուրս գալ որակավորման հաջորդ փուլ:
Նախնական փուլի D խմբի հաղթողը կհայտնվի հիմնական փուլի 6-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն սերբիական «ԿՄՖ Ֆոն Բանյիցան», լատվիական «Ռիգա Ֆուտզալը» և նախնական փուլի A խմբի առաջին տեղ գրաված թիմը։



