Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ նռնակի պ...

Ֆրանսիայի Սենտ-Էտյեն քաղաքում զանգվածային բողոքի ակցիաների 17-ամյա մասնակցի աջ ձեռքի դաստակը պոկվել է նռնակի պայթյունի հետևանքով, որը, ենթադրաբար, պատկանել է ժանդարմերիային։ Այդ մասին հայտնում է Le Parisien թերթը։

«Մեզ ասում են, որ դա կարող էր ժանդարմերիայի նռնակ լինել։ Ես չեմ կարող դա հաստատել։ Իհարկե, քննություն կանցկացվի», — հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

Տուժածին առաջին օգնություն ցուցաբերած բուժաշխատողների փոխանցմամբ՝ երիտասարդը պատմել է, որ գետնից նռնակ է բարձրացրել, որից հետո այն պայթել է իր ձեռքում։ Ծանր վնասվածք ստացած պատանուն տեղափոխել են Սենթ Էտիենի համալսարանական հիվանդանոց։

Սենթ Էտիենի դատախազությունը Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությանը (IGPN) հանձնարարել է պարզել դեպքի հանգամանքները։ Բացի այդ, տեղի ունեցածի առնչությամբ բողոք է ներկայացվել իրավապահների գործողությունների դեմ։

Սենթ Էտիենում բողոքի ակցիան ուղեկցվել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով։ Քաղաքում թալանվել են խանութներ, ավերվել են հասարակական տրանսպորտի կանգառներ, ինչպես նաև վնասվել է համայնքային վարչակազմի շենքը։ Անկարգությունների մասնակիցները փորձել են նաև ներխուժել քաղաքապետարան, սակայն համայնքային ոստիկանությունը կանխել է նրանց գործողությունները։