Ավելի քան պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում որոշումները չեն կայացվում այն վայրերում, որտեղ պետք է կայացվեն։ Դրանք կայացվում են այլ տեղից։ Դրա մասին բազմաթիվ փաստեր կան: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանում դատական համակարգը գտնվում է իշխանությունների ազդեցության տակ, իսկ իրավապահ մարմինները պատշաճ չեն արձագանքում ընդդիմադիրների նկատմամբ ենթադրյալ ճնշումների և ընտրախախտումների մասին ահազանգերին։
«Երկրի ղեկին նստած մարդն ինքն է ասում, որ կան դատավորներ, որոնք իր ասածը չեն անում։ Նա ճնշում է այն դատարաններին և դատավորներին, որոնք քաղաքական գործերով արդարացման որոշումներ են կայացնում, և հայտարարում, որ նրանք պետք է պատասխան տան դրա համար։ Ինքն արդեն նախապես որոշումներ է կայացնում և ուղղորդում իրավապահ համակարգին»,- ասել է Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։



