«Ռոբերտ Քոչարյանին այսօր կալանքի տակ են պահում իր պարտականությունները կատարելու համար, որովհետև այդ ժամանակահատվածում նա երկրի նախագահն էր և չէր կարող կառավարության որոշումները չվավերացնել։
Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները կալանքի տակ են։ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը գտնվում են Երևանի քրեակատարողական հիմնարկում, իսկ Սամվել Կարապետյանը՝ տնային կալանքի տակ։ Տնային կալանքն էլ է կալանք մարդու համար։
Այս մարդը ցանկանում է մեկուսացնել բոլոր այն կենտրոններին և մարդկանց, որոնք կարող են պոտենցիալ օջախ դառնալ կամ համախմբել մարդկանց։ Նա ցանկանում է մեկուսացնել բոլորին՝ անխտիր։
Եվ այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալը մեզ բերում է այն եզրակացության, որ նրան պահում են կալանքի տակ՝ քաղաքական խնդիր լուծելու նպատակով»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



