
Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Հայաստանն ու Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարում՝ հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ։ Ритм Евразии պարբերականի փոխանցմամբ, ներկայումս մշակվում է «Երկկողմ հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու մասին» արձանագրությունը։
Թուրքիան, ընդ որում, դրել է մի շարք նախապայմաններ Հայաստանի դիմաց՝ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Եթե այս ամենը ճիշտ է, ապա Նիկոլ Փաշինյանը, կարող ենք վստահաբար ասել, որդեգրել է Սահակաշվիլու մոտեցումը եւ փորձում է թուրք-ադրբեջանական տանդեմը հակադրել ռուսական գերիշխանությանն ու այդ կերպ դրեյֆել դեպի Արեւմուտք, դուրս գալով ռուսական ազդեցության ուղեծրից։