ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղ...

ԵՄ-ն ի գիտություն են ընդունում ռուս խաղաղապահ զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։

Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։

«ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն»,- հավելել է Ստանոն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։