Ես լավ հանդիպում ունեցա Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Ներկայումս դիվանագիտական ճակատում մեծ աշխատանք է կատարվում, և մենք քննարկեցինք դրա արդյունքները, գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան ալիքում։
«Մենք նաև համակարգեցինք մեր ընդհանուր դիրքորոշումները Բեռլինում գործընկերների հետ այսօրվա հանդիպումներից առաջ և համաձայնեցրինք հաջորդ քայլերը։ Շնորհակալություն Ֆինլանդիային աջակցության համար։ Մենք գնահատում ենք նրա ներդրումը «PURL» ծրագրում, որը, ամրապնդելով Ուկրաինայի պաշտպանությունը, ամրապնդում է մեր դիրքերը բանակցություններում։ Ես շնորհակալ եմ Ալեքսին նրա շարունակական համակարգման և մեր երկրին ցուցաբերած օգնության համար», - նշել է Զելենսկին։



