Արդյունավետ նախաճաշ եմ ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, սոցցանցերում գրել է Շվեդիայի արտգործնախարար Մարիա Ստեներգարդը։
«ԵՄ-ն և Շվեդիան վերահաստատել են շարունակական աջակցությունը Հայաստանի հետ կապերի խորացմանը։ Մենք քննարկել ենք մեր համատեղ հանձնառությունը բարեփոխումների օրակարգին և համակարգված աջակցությունը Հայաստանում ազատ և արդար ընտրություններին»,- նշել է նա։



