Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկեղեցու դեմ ուղղված իշխանական բոյկոտն ըստ ամենայնի բազմիցս ապացուցվել է, որ սկսվել է դեռ վաղուց՝ 1-2 տարի առաջ, սակայն զարգացում ունեցել է վերջին ամիսներին։

Այս «արշավանքի» շրջանակում, օրինակ նախորդ տարի՝ մայիսին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառվում»: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել էր Սիմոնյանը՝ եկեղեցու հոգեւորականներին համեմատելով գործարարների հետ։

Ասել է թե՝ փորձում էին եկեղեցուն էլ ներքաշել հպարտ հարկատուների ցանկում՝ չիմանալով, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին որպես կրոնական կազմակերպություն ոչ միայն խոշոր հարկատու է, այլ նաեւ ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում։

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումներից տեղեկանում է, որ «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին» 2025 թվականի երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 508-րդ հորիզոնականը՝ վճարելով 524 մլն դրամ հարկ։

Իսկ, ահա, նախորդած չորս տարիներին եկեղեցու վճարած հարկերը կազմել են.

– 2020 թվականին 378 մլն դրամ,

– 2021 թվականին 403 մլն դրամ,

– 2022 թվականին 450 մլն դրամ,

– 2023 թվականին 435 մլն դրամ։

Արձանագրենք, որ եկեղեցու վճարած հարկերն ամեն տարի ավելանում են, ոչ թե նվազում: Սակայն, սրան զուգահեռ, ավելանում են ճնշումները եկեղեցու եւ եկեղեցականների դեմ, ինչպես նաեւ պետական պարտքը»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝ 13. 12․ 25 թ