ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է դուրս բերել զոր...

Ըստ AFP գործակալության տվյալների՝ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները շարունակում են պնդել, որ Կիևը համաձայնի հրաժարվել Դոնբասից։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար, ինչպես ընդգծում են գործակալության աղբյուրները, դա մնում է «կարմիր գիծ», հայտնում է Bild-ը։

Մոսկվան, իր հերթին, Բեռլինում կայացած բանակցությունների մեկնարկից առաջ հասկացնել է տվել, որ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հրաժարականի՝ խաղաղության համաձայնություններ չեն լինի։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի չեզոք կարգավիճակն անվանել է հնարավոր խաղաղության համաձայնությունների «առանցքային քարերից մեկը» և «առանձնահատուկ քննարկման» առարկա։

Բեռլինում ազդակներ են հնչում, որ Կիևի առաջարկների մի մասը կարող է հիմք դառնալ երկխոսության համար։ Այսպես, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Deutschlandfunk-ի եթերում մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունները՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու հնարավոր պատրաստակամության վերաբերյալ։

«Եթե դրանք Ուկրաինայի առաջարկներն են, ապա Ռուսաստանը կարող է ընդունել այդ դիրքորոշումը։ Սակայն մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան կարողանա հասնել բանակցային լավագույն դիրքի»,— ընդգծել է նա։