ԵԱՏՄ երկրների և Իրանի ձեռներեցները կշարունակե...

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը։ Այժմ կողմերի գործարար համայնքները կկարողանան ավելի խոր համագործակցություն իրականացնել։ Այդ մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը: 

«Եվրասիական տնտեսական համաժողովի հերթական նիստում կմշակվի Իրանի՝ որպես գործընկերոջ մասնակցության հարցը: Հանդիպման շրջանակում նախատեսվում է «ԵԱՏՄ-Իրան» գործարար երկխոսության կազմակերպում և անցկացում»,- ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարվեն ԵԱՏՄ գործարար խորհրդի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի միջև գործող համագործակցության հուշագրում կամ կկնքվի նոր փաստաթուղթ։

Այդ հարթակի շրջանակում միջոցառումները կիրականացվեն արդյունաբերության փոխգործակցության հեռանկարային ոլորտներում՝ համաձայն համատեղ գործողությունների ծրագրի: