ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.24 դրամ (նվազել է 0.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.6649 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362.5–364 դրամով, վաճառվում է 367-369 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-415 դրամով, վաճառվում է 421–426.50 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.9–4.53 դրամով, վաճառվում է 4.75–4.87 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 363 դրամով, վաճառվում՝ 365.5 դրամով:
Եվրոն գնվում է 415 դրամով, վաճառվում է 419 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.30 դրամով:



