Այս իշխանությունների բոլոր առանցնքային դեմքերի կենսագրությունների հիմնական մաս է եղել հակառուսականությունը։ Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը ևս բացառություն չէ։
Ընդդիմադիր Սուրեն Պապիկյանը պարզվում է, ժամանակին անիծել է ռազմական դաշնակցի անիծյալ ոտքը, որը Հայաստանի տարածք է մտել։
Մեկ այլ գրառմամբ Պապիկյանը դեմ է Մաքսային միությանը և ռուսամոլությանը։ Հետաքրքիր է, թե հիմա ինչպես է Պապիկյանը հարաբերվում ռուսական կողմի հետ, գոնե մտքում անիծում է նրանց, թե ռուսամոլության մաստեր կլաս է ցույց տալիս։ Ակնհայտ է, որ ռուսամոլության դեմ պայքարող Պապիկյանը վառ ռուսամոլ ու ռուսահպատակ է դարձել։