Այս պահին շարունակվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն է:
Հիշեցնենք, որ Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը առաջադրեց դասախոս անդամ Անահիտ Չուբարյանը, որը նախագահում է նիստը, իսկ հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Ոսկանյանը առաջադրեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը, նա տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ է:
Նախագահի ընտրությունն անցկացվում էր փակ գաղտնի քվեարկությամբ։
Ընտրվելու համար անհարաժեշտ էր 16+ ձայն։ Կառլեն Խաչատրյանն ստացել է 15, իսկ Հայկազ Նավասարդյանը՝ 14 ձայն։ Արդյունքում խորհուրդը չկարողացավ նախագահ նախագահ, նիստն այս պահին շարունակվում է։ Խորհրդի անդամները, նախագահ չընտրելով, անդրադառնում են այլ հարցերի։



