Չինաստանի ԱԳՆ-ն դեմ է Մերձավոր Արևելքում իրավ...

Չինաստանը դեմ է ցանկացած գործողությունների, որոնք կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Չինաստանն ուշադրություն է դարձրել է համապատասխան հաղորդումներին և դեմ է ցանկացած գործողությունների, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան՝ մեկնաբանելով Իրանի տարածքին Իսրայելի ենթադրյալ հարվածի մասին տեղեկությունը։

 Իրանական լրատվամիջոցները հայտնել են Սպահան նահանգի երկնքում անօդաչու թռչող սարքերի մասին։ Իրանի պետական ​​հեռուստատեսության տվյալներով՝ Սպահանի երկնքում հակաօդային պաշտպանության կողմից խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։