Ցամաքային գործողություն սկսվելու դեպքում իրան...

Իրանում ցամաքային գործողություն սկսվելու դեպքում՝ իրանական կղզիների բնակիչները պատրաստ են «ջերմ ընդունելություն» կազմակերպել ամերիկացի զինվորների համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Կարծում եմ՝ այնտեղ շատ մարդիկ կան, որոնք սպասում են [ամերիկացի զինվորներին] «ջերմ ընդունելություն» ցույց տալու հնարավորությանը», — ասել է նա՝ մեկնաբանելով Խարգ կղզին գրավելու վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքները։