Բրիտանական British Airways ավիաընկերությունը հայտարարել է դեպի Պեկին թռիչքների դադարեցման մասին, հայտնում է PA Media-ն։
Ավիաընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ից կդադարեցնի թռիչքները Չինաստանի մայրաքաղաքի և Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի միջև: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երեք տարվա ընդմիջումից հետո միայն 2023 թվականի հունիսին այն վերսկսել է թռիչքները։
«Մենք կկապվենք տուժած հաճախորդների հետ՝ առաջարկելու նրանց վերամրագրման կամ ամբողջական գումարի վերադարձի տարբերակներ», - ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:
Սակայն ավիաընկերությունը չի նշել Պեկին թռիչքների դադարեցման պատճառը։
Նախկինում British Airways-ը Լոնդոն-Պեկին չվերթը անվանել է «իր ամենակարևոր երթուղիներից մեկը»: