Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այցով մեկնել է Հունգարիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախարարությանը։
Տեղեկությունների համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։ Բացի այդ, Ջեյհուն Բայրամովը հանդիպումներ կունենա Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցի շրջանակներում ադրբեջանցի նախարարը ելույթ կունենա նաև Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում։



