ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հիասթափվել է Գազայի հատվածի ափերի մոտ լողացող նավամատույցի նախագծից, որը կառուցվել է ամերիկյան բանակի կողմից։ Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times (NYT) թերթը։
Նախագիծը բախվել է որոշ խնդիրների և «հիասթափեցրել» Բայդենի վարչակազմին։ Ինչպես նշել են ԱՄՆ որոշ պաշտոնյաներ, նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի:
230 միլիոն դոլար արժողությամբ նավամատույցը «ձախողել է իր առաքելությունը»՝ ավելացնելու օգնությունը անկլավին, ըստ օգնության խմբերի գնահատականների: Նավամատույցը գործել է ընդամենը մոտ 10 օր, մնացած ժամանակ այն վերանորոգվում էր վատ եղանակի պատճառով վնասվելուց հետո։
Հավանաբար, նշում է թերթը, գործունեությունը կդադարեցվի հաջորդ ամիս՝ սկզբնապես սպասվածից մի քանի շաբաթ շուտ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մայիսի սկզբին հայտնել էր, որ բեռնատարները սկսել են մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված՝ օգտագործելով ժամանակավոր նավամատույց: