Չնայած Պուտինի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շանսեր կան, նման ելքի կոնկրետ նախադրյալներ դեռևս չեն ձևավորվել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ո՛չ, դրա մասին խոսելը դեռ վաղաժամ է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին շրջանում հայտնվել են խաղաղության նոր նախաձեռնություններ Արևելյան տնտեսական ֆորումում նախագահի հայտարարություններից հետո:
«Ինչ-որ կոնկրետ նախադրյալներ, ցավոք, դեռ չկան: Աշխատանքը շարունակվում է, և շփումները շարունակվում են», - ընդգծել է նա:
Պեսկովը նշել է, որ նախկինի պես գոյություն ունի ամերիկացիների բարի կամքը, ովքեր պատրաստ են շարունակել միջնորդական ջանքերը, նախկինի պես գոյություն ունի Ռուսաստանի պատրաստակամությունը՝ անցնելու կարգավորման խաղաղ ռեժիմի և նպատակներին հասնելու խաղաղ ռեժիմի, նախկինի պես անսասան է մնում Ռուսաստանի Դաշնության այն դիրքորոշումը, որն երկու տարի առաջ հնչեցրել էր Պուտինը ԱԳՆ-ում:
«Դա հիանալի գիտեն Կիևում, և այդ ամենը, անշուշտ, հիմք է տալիս ասելու, որ նման հավանականություն կա, այն չի կարելի բացառել, որ, ի վերջո, կհաջողվի դուրս գալ խաղաղ կարգավորման ռեժիմի», - եզրափակել է նա:



