Ամբողջ Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ հակամ...

Ամբողջ Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ հակամարտության ծագման ռիսկը լիովին իրական է, դա լուրջ մտահոգություններ է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XXII նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ամբողջ Եվրասիայի տարածքում լայնամասշտաբ հակամարտության ծագման ռիսկը լիովին իրական է, և դա ամենալուրջ մտահոգություններն է առաջացնում: Մեր տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները հավատում են վերահսկելի էսկալացիային, սահմանագծին հավասարակշռելու ռազմավարությանը, որը դեռևս նախորդ դարում մշակվել է արևմտյան հետախուզությունների կողմից», - նշել է նա: