Baku TV-ի նկարահանող խումբը հարձակման է ենթարկվել Բաքվի Նասիմիի շրջանում գտնվող «Bioloji Təbabət» կլինիկայի մոտ։
Լրագրողներն ուղիղ եթերից հետո շարունակել են նկարահանումները, ինչից հետո կլինիկայի ղեկավարը մոտեցել է նրանց։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա բռնություն է գործադրել և փորձել խոչընդոտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին։
Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը հարվածում տեսախցիկին, վնասում սարքավորումների մի մասն ու մարմնական վնասվածք հասցնում օպերատորին։
Baku TV-ի աշխատակիցները միջադեպի առնչությամբ դիմել են իրավապահ մարմիններին։
Տեսանյութը՝ այստեղ։



