Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և
Անվտանգության խորհրդի անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք
մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ
Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:






