
Պատգամավորներն Ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստին չեն հաստատել օրինագծերի փաթեթը` 14 տարեկան դեռահասներին առանց ծնողների իմացության ՄԻԱՎ-ի թեստ հանձնելու իրավունք տալու մասին:
Այդպես, «Մարդու մոտ իմունային անբավարարություն առաջացնող վիրուսային հիվանդությունների կանխարգելման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քվեարկության ժամանակ պատգամավորները 45 կողմ, 46 դեմ ձայներով չաջակցեցին հանրապետության առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նշենք, որ, այս օրենսդրական նախաձեռնությամբ, ի թիվս այլ կետերի, 14 տարեկան դարձած երեխաներին (գործող օրենսդրությամբ` առնվազն 16 տարեկան) պետք է թույլատրվեր ՄԻԱՎ-ի թեստ հանձնել` առանց ծնողների համապատասխան ծանուցման: Ավելին, թեստի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնիացվելու է, եւ երեխան կկարողանա ինքնուրույն որոշել` պետք է այդ մասին տեղեկացնել ծնողներին, թե ոչ: Այս ամենը լուրջ դժգոհություն եւ բացահայտ մտավախություններ առաջացրեց մի շարք խորհրդարանականների մոտ, ովքեր ջախջախեցին առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը: