Ավստրիայի նախկին արտգործնախարարը Պուտինին անվ...

Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Քնայսլը ՏԱՍՍ-ին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է լուրջ առաջնորդ և հարգում է նրան դրա համար։

«Կարծում եմ, որ նա ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները շատ լուրջ ղեկավար լինելու համար: Այսպիսի մեծ երկիրը 23 տարի կառավարելու համար մարդը պետք է որոշակի որակներ ունենա: Ես հարգում եմ նրան դրա համար։

Որովհետև որքան բարձր ես բարձրանում, այնքան քիչ թթվածին է մնում օդում: Նման բարձրության վրա շնչելու, ինտրիգների, նախանձի և թշնամանքի դեմ պայքարելու համար պետք է շատ լավ իմանալ մարդու էությունը և մարդկային կարիքները: Նա հաստատ տիրապետում է դրան»,- ասել է նախկին ԱԳ նախարարը:

Նրա խոսքով, այս բոլոր մեխանիզմները շարժման մեջ պահողը Պուտինն է։

«Եվ դա կենսական է նման ժամանակներում», – ասաց Քնայսլը:

Պատասխանելով այն հարցին, թե սատարո՞ւմ է Պուտինին որպես Ռուսաստանի Դաշնության ղեկավար, Քնայսլն ասել է.

«Տեսեք, ձեր ղեկավարի ընտրությունը ռուսների գործն է, իսկ ես ռուս չեմ»։