
Ընթերցողը, թեեւս կհիշի, որ Politik.am-ը գրել էր որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության շենքում մարիխուանա է օգտագործել։ Այդ հրապարակումից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խիստ վրդովվել էր ու դատի տվել Politik.am-ին։ Դատական հայցում Ավինյանը մարիխուանան, դրա աճեցումը, կամ ծխելը համարել էր ոչ արժանապատիվ եւ վիրավորական։ Իշխանությունները «լավ ժամանակներն» էին ու դատարանը անօրինական վճիռ կայացրեց ու տուգանեց մեզ։
Սակայն ընդամենը մեկ տարի անց այդ դեպքերից, արդեն օրեր առաջ, նույն Տիգրան Ավինյանը խոսեց կառավարության նիստում կանեփ աճեցնելու ու վաճառելու մասին՝ արդեն արդյունաբերական ծավալներով։
Ինչ է ստացվում, որ ՀՀ փոխվարչապետի համար կանեփ ծխելը վիրավորական է եւ անարժանապատիվ, իսկ աճեցնելն ու վաճառելը այն էլ արդյունաբերական ծավալներով՝ ոչ։ Ինչ խոսք, չափազանց տարօրինակ պատկերացումներ են առկա փոխվարչապետի մոտ արժանապատիվ եւ ոչ արժանապատիվ արարքի կամ վիրավորական եւ ոչ վիրավորական գործողության վերաբերյալ։