
ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Տաշիրի և Ստեփանավանի բաժանմունքներում մեկնարկեց 2020 թվականի ձմեռային զորակոչը:
Այդ մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։
Ծառայության մեկնողներին հայոց բանակ ճանապարհելու արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանություների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, զինակոչիկների ծնողներ ու հարազատներ:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն իր և մարզի ղեկավարի անունից տղաներին անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց.
-Հայոց բանակի զիվորը հպարտ պիտի լինի, գլուխը՝ բարձր:
Հայոց բանակն անպարտ է, քանի դեռ ունենք ձեզ նման քաջորդիներ: Դուք եք մեր երկրի կայունության առաջին երաշխավորն ու մեր պետականության կարևոր հենասյունը:
Պատվով կատարեք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ ու վստահ եղեք՝ այս դժվարին օրերը ևս հաղթահարելու ենք, քանզի մեր երկրի այսօրն ու ապագան հենց ձե՛ր ձեռքերում է,-ասաց մարզպետի տեղակալը:
Մինչ տղաներին ճանապարհելը հավաքվածները միասնական աղոթք հղեցին՝ առ Աստված, ապա Ստեփանավանում զորակոչիներին նաև Երուսաղեմից բերված օրհնված խաչեր բաժանվեցին: