Անհետ կորածների հարազատները, որպես «շնորհակալ...

Անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսը քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ունեցել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

«Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Նա հետևյալ արտահայտությունն է արել, որ մենք պետք է շնորհակալ լինենք, որ գոնե  5 գերու են հետ բերել։ Հիմա այս գեղեցիկ «բանբաներկան», Իջևանի վարդագույն գինին ուղարկում ենք Արսեն Թորոսյան, քեզ, սա մեր «շնորհակալությունն» է, որ ապրեք,  զարգանաք, բարգավաճեք, ծլեք-ծաղկեք,  որ  կարողացաք գոնե այդ հինգ գերուն բերել»,- նշեց Ղուկասյանը։