ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Բարսենայի հետ քննարկել է Վենեսուելայի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակման անհրաժեշտության հարցը, դրանք տեղի են ունեցել հուլիսի 28-ին, նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելի հաղորդման մեջ։
«Պետքարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Բարսենան քննարկել են այն հարցը, որ անհրաժեշտ է, որպեսզի Վենեսուելայի ընտրական մարմինները հրապարակեն լիակատար եւ թափանցիկ հաշվետվություն հուլիսի 28-ի նախագահական ընտրությունների արդյունքների մասին։ Բլինքենը աջակցություն է հայտնել Մեքսիկայի ջանքերին՝ օժանդակելու ներառական երկխոսությանը Վենեսուելայի ղեկավարությամբ, որը հարգում է վենսուելացի ժողովրդի կամքը, վերադարձ է կատարում դեմոկրատիային եւ նպաստում է մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանությանը»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում։
ԱՄՆ-ը ավելի վաղ պաշտոնապես հայտնել էր Էդմունդո Գոնսալես Ուրուտիայի՝ Վենեսուելայի ընտրություններում հաղթելու մասին։
Երկրի պետքարտուղար Բլինքենը Վենեսուելայի կառավարությանը կոչ է արել «սկսել քննարկել իշխանության խաղաղ անցման հարցը Վենեսուելայի ընտրական օրենսդրության եւ վենեսուելացի ժողովրդի ցանկությունների համապատասխան»։