ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է իջեցնել «շիկացած մթնոլորտը սառեցնելու» Մերձավոր Արևելքում, քանի որ Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակման մտավախությունն աճում է, հայտնել է BBC-ն։
Ըստ Թոմաս-Գրինֆիլդի, ԱՄՆ-ն ցանկանում է «զսպել և պաշտպանվել ապագա ցանկացած հարձակումից և խուսափել տարածաշրջանային հակամարտություններից»:
Այդ կապակցությամբ նա կոչ է արել հրադադարի համաձայնագիր կնքել։
«Առավել լայն տարածաշրջանային հակամարտությունն անխուսափելի չէ։ Միացյալ Նահանգների ընդհանուր նպատակը արունակում է լարվածության նվազեցում լինել տարածաշրջանում, զսպել և պաշտպանվել ապագա ցանկացած հարձակումներից և կանխել տարածաշրջանային հակամարտությունը: Սա սկսվում է կրակի անհապաղ դադարեցման և Գազայի պատանդների ազատ արձակման համաձայնագրով: Մենք պետք է դա ավարտին հասցնենք»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը։
Իր հերթին ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը մեղադրել է Անվտանգության խորհրդին Գազայի հատվածում Իսրայելի մարտերը դադարեցնելու համար բավարար քայլեր չանելու մեջ:
«Ուշքի եկեք: Հերիք է արդարացումներ փնտրեք: Հերիք է երևակայեք, թե կարող եք Իսրայելի կառավարությանը համոզել, որ դադարեցնի հազարավոր խաղաղ բնակիչների սպանությունը, սովի մատնելը, բանտարկյալներին խոշտանգելը, գաղութացնելն ու անեքսիայի ենթարկել մեր հողը, մինչդեռ դուք նրանց կոչ եք անում, հորդորում եք, պահանջում, որ դադարեցնեն այդ ամենը»,- ասել է Մանսուրը։
Ի պատասխան՝ Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը հայտարարել է, թե իսրայելական զինվորականները «ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները կողմնակի վնասը նվազագույնի հասցնելու համար», իր հերթին ՀԱՄԱՍ-ին մեղադրելով խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու մեջ։ Նա նաև քննադատել է Անվտանգության խորհրդին՝ «Իրանի գործողությունները չդատապարտելու համար»։